Այսօր 19.05.2012

Բարի գալուստ
Status4ka.am - Հայկական ստատուսների ամենամեծ հավաքածու:
Մեր կայքը թարմացվում է ամեն օր:




Մայիս 19 ժամը 15:30 – Ազատ եթեր: Լինելու է նաև «Վիկտորինա»: Շատ միավոր հավաքաց մասնակիցը հնարավորություն կունենա մասնակցելու «Սպիտակ Տաղավար» հաղորդաշարին: Խաղի մասնակիցները անպայման պետք է գրանցված լինեն մեր կայքում: Այն մասնակիցը, ով կհավաքի շատ միավորներ հնարավորություն կունենա մասնակցել մեր հունիսի 2-ի ռադիոեթերին: Եթե նա չկարողանա կամ չցանկանա մասնակցել, ապա նա կարող է մասնակցության իրավունքը ում ցանկանա, այսինքն նրա տեղը ուրիշ մեկը կմասնակցի մեր եթերին: Դե իհարկե 2-րդ և 3-րդ տեղ ընկած մասնակիցներինել են սապսվում անակնկալներ: Չեմ ուզում բացել փակագծերը: Ամեն ինչ պարզ կդառնա եթերի վերջում: Քանի որ այս անգամ թեմա չկա, ուրեմն դուք կարող եք պատվիրել տարբեր տեսակի և տարբեր ժանրերի երգեր: Կսպասեմ բոլորիտ մայիսի 19-ին ժամը 15:30 մեր ռադիոչատում http://status4ka.am/new_radio.html

Եվ մտեք մեր ռադիոյի էջը, որտեղ և գտնվում է ռադիոչատը և քվեարկեք չատին կից հարցումում հայտնված վատ ռեյտինգ ունեցող 10 երգերի օգտին: Քվեարկել կարող եք միայն 1 երգի օգտին և ընդամենը 1 անգամ: Մայիսի 20-ին ժամը 16:00 Պարզ կդառնա, թե որ 5 երգերն են լքում մեր ռադիոն և որ 20 երգերն են նրանց փոխարինելու:
Եթե ձերմոտ չի երևում ՀԱՐՑՈՒՄԸ , ապա մտեք ռադիոչատ և սեղմեք F5
Այդպիսով էջը կթարմացվի և հարցումը կերևա =)
Status4ka-FM | Դիտումներ` 51 | Ամսաթիվ՝ 27.05.2012 Հեղինակ՝ DJ-Shef

Ավարտվեց Միկրոբլոգի առաջին շրջանը

 Փետրվարի 15-ից status4ka.am-ում մեկնարկած լրագրողների մրցույթը մեծ ոգևորություն առաջացրեց թ’ե օգտվողների կողմից և թ’ե ադմինիստրացիայի: Կայքում միկրոբլոգի ստեղծումը մեծ առաջընթաց էր այն մարդկանց համար ովքեր ցանկանում էին ընթերցողի դատին հանձնել և’ իրենց հեղինակային և թե տարբեր աղբյուրներից վերցրած հոդվածները: 5 ամիս շարունակ մենք և մեր լրագրողները status4ka.am-ի հավատարիմ այցելուներին էինք ներկայացնում տարաբնույթ հոդվածներ,որոնց հետաքրքրությունը անմիջապես գնահատվում էր մեկնաբանություններում:Շուրջ 5 ամիս տևած պայքարում մենք ունենք գերազանք արդյունքներ,որոնք սակարկելի չեն:Ավելացվել է  մոտավորապես 700 հոդված, որից

178-ը`ամենից շատը` հետաքրքիր հոդվածներն են,այնուհետ,գրեթե ամեն օր առծածվել է սիրո թեման  մոտ 100 հոդված և այդպես շարունակ մեր 18 բաժիններում:

Իհարկե հոդվածները չէին հասնի այսքանի եթե մեզ հետ չլինեին մեր լրագրողները,որոնցից աչքի են ընկել Արաքս Կարայանը,Նուրիջանյան Ջեմման,Լյուսինկա Մանուկյանը,Արտաշ Հակոբյանը,Համլետ Պողոսյանը,Ղազարյան Վիկտորյան,Անահիտ Ղազախենցյանը և այլոք:

Շնորհակալություն բոլոր  լրագրողներին

Այժմ սկսվում է նոր փուլ,նոր լրագրողներով և նոր կանոններով:Մեր կայքի լրագրող դառնալու համար պետք է Ձեր հեղինակային հոդվածը   (1 հոդված )  ուղարկեք mikroblog@status4ka.am հասցեին,մինչ  20.05.2012-ը :Լավագույնները կընտրվեն և կաշխատեն մեզ հետ միասին: Ուշադրություն ենք դարձնելու հետևյալներին` հոդվածի բովանդակությանը,հետաքրքրությաը,ուղղագրությանը,կետադրությանը:Հոդվածները կարող են լինել տարբեր թեմաներով,դրանք զուտ անցողային հոդվածներ են,որոնք չեն հրապարակվելու այլ դիտվելու են մեր կողմից` լրագրողներ ընտրելու համար:

Հոդվածը ուղարկելուց անպայման նշեք Ձեր`

 անուն ազգանունը,

տարիքը

 և այն անունը որով հանդես եք գալիս կայքում (լրագրող ընտրվելուց հետո կոչում ստանալու համար)

Լրագրողներ ընտրելուց հետո ավելի մանրամասն կխոսվի նոր կանոների մասին:

Իսկ այժմ մաղթում եմ Ձեզ հաջողություն և սպասում ենք հոդվածներին:
Status4ka.am | Դիտումներ` 44 | Ամսաթիվ՝ 25.05.2012 | Մեկնաբանություններ (25) Հեղինակ՝ ALYUS

 

- Ողջույն սիրելի Սասուն , քանի որ կայքում բոլորը քեզ ճանաչում են որպես DJ-Shef ես նույնպես քեզ կդիմեմ այդպես:  Եվ սկսելով հարցազրույցը տամ իմ առաջին հարցը: Ե՞րբ և ո՞րտեղ ես ծնվել:

- Ծնվել եմ Ռուսաստանի Դոնի Ռոստով մարզի Մատվեև-Կուրգան գյուղում 1996 թվականի հունվարի 13-ին:

- Իսկ վաղուց է ի՞նչ ապրում ես Հայաստանում:

-Հայաստանում ապրում եմ արդեն 6 տարի:

- Սաս դու սովորում ես թ՞ե աշխատում: Ինչ մասնագիտություն ես ընտրել, քո ապագայի համար: Եվ, եթե սովորում ես ապա ո՞րտեղ:

- Սովորում եմ նոյեմբերյանի ավագ դպրոցում: Շուտով կավարտեմ 10 դասարանը: ՈՒսումնական տարվա սկզբին ընտրեցի բնագիտական հոսքը այսինքն տնտեսագիտական:  Սակայն այժմ երևի կփոխեմ հոսքը և կգնամ հումանիտար հոսք: Գուցե ծիծաղելի թվա բոլորին, բայց ես դեր չեմ որոշել, թե ինչ եմ ուզում դարնալ ապագայում: Երևի թե տնտեսագետ էլ մնամ, կամ փոխեմ և գնամ տուրիզմի գծով, կամ էլ ծրագրավորող:

- Կխոսես մի փոքր քո հոբիների մասին, կամ ազատ ժամանակ ի՞նչով ես զբաղվում:

- Ազատ ժամանակ նոր մտահաղացումններ եմ փնտրում ռադիոյի հետ կապված, և իհարկե լսում եմ նոր երգեր, որպեսզի բոլորին ռադիոյեթերի ժամանակ ներկայացնեմ:

-  Ինչպես և ինձ, նաև մյուս օգտվողներին էլ կհետաքրքրի գլխավոր մոդերատոր դառնալու ճանապարհը:  Ի՞նչպես սկսվեց ամեն ինչ:

- Կաշխատեմ կարճ ասել: Տեսա կայքը, խնդրեցի Գագիկին գրանցել ինձ, գրանցեց, մուտքանունը և ծածկագիրը տվեց ինձ, այնուհետև մեկ շաբաթ կայքում շբվելուց հետո ցանկացա դարնալ մոդերատոր, այնուհետև մասնակցեցի հենց արաջին մրցույթին ՙ Լավագույն ստատուս՚  և իմ հորինած ստատուսը հաղթեց: Մի քանի ամիս անց էլ խնդրեցի, որ լինեմ գլխավոր մոդերատոր և այդպես էլ դարձա:

- Սաս, իսկ մինչև ռադիոյի բացվելը կայքում, դու ի՞նչ մուտքանունով էիր գրանցված, նորից DJ-Shef, թ՞ե մեկ ուրշ մուտքանուն ունեիր:

- Մինչև ռադիոյի հաղովարդավար և DJ դարնալս ես ուղղակի գրանցված էի Shef մուտքանունով, այսինկն նիկ-ով:

- Արդյո՞ք դու քեզ հավատարիմ ես համարում կայքին, ի՛նչն ես ավելի շատ սիրում կայքում:

-Իհարկե, հպարտությամբ կարող եմ ինձ կոչել ԿԱՅՔՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ: Շատ եմ սիրում ռադիոն, ռադիոչատը և ֆորումը:

- Օրինակ DJ-Shef  ես գիտեմ, որ դուք շատ հաղորդագրություններ եք ստանում օգտվողներից, ինձ հետաքրքիր է, արդյո՞ք չեք ձանձրանում, սիրով ե՞ք պատասխանում բոլոր հարցերին և հաղորդագրություններին:

- Ճիշտն ասեմ, եղել են դեպքեր, երբ ձանձրացնող հարցեր են տվել և ես չեմ պատասխանել: Վերջին ժամանակներում ինձ հարցեր տալիս են միյայն ռադիոյի հետ կապված:

- Ի՞նչ կմաղթես կայքի օգտվողներին, նորեկներին և հին հավատարիմ այցելուներին:

- Շատ լավ հարց է: Կցանականամ, որ բոլորը միմյանց հանդեպ լինեն ջերմ և չդասեն ոմանց բարձր աստիճանի: Բոլորս հավասար ենք: Գրանցվածներին խնդրում եմ լինել մեր կայքում ակտիվ: Խնդրում եմ նաև նրանց, որ չատերում, մեկնաբանություններում սպամ չանեն, ժփվեն բոլորի հետ: Մենք ուրախ կլինենք նաև, որ մարդիկ ունենան արաջարկներ ու այն հայտնեն մեզ: Մգուցե նրանց գաղափարները մեզ հետաքրքրեն, նաև ասեմ, որ մենք բոլորի կարծիքը ընդունում ենք: Չգրանցված օգտվողներին էլ  կխնդրեմ և կարաջարկեմ մեր կայքում գրանցվել:

 

-Շնորհակալություն քեզ Սաս հարցաղրույցին մասնակցելու համար: Քո պատասխանները հետաքրքիր էին, և շատ իմաստ էին պարունակում իրենց մեջ:


-Քեզ էլ շնորհակալություն, ինձ էլ այս հարցազրույցի մեջ

  ընդգրկելու համար և ցանկանում եմ քեզ հաջողություն այս ասպարեզում:


- Անչափ շնորհակալ եմ:
 

 

Սիրելի ընթերցողներ Սասի հետ հարցազրույցն այսքանն էր, հույս ունենամ, որ այն ձեղ դուր եկավ ինչպես նախորդ երկուսը: Ես բոլորին նվիրում եմ իրենց դիմակնարները, բայց, քանի որ որոշ հանգամանքներից ելնելով չկարողացա նկարել Սասունի դիմանկարը նրանից անձամբ ներողություն եմ խնդրում, բայց նրան չնեղացնելու համար նրան նկարել եմ իմ պատկերացմամբ, ստորև ձեզ եմ ներկայացնում նկարը: ՙԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՍԱՍՈՒՆ ԳՈՒԼՔԱՆՅԱՆԸ ՚ վերնագրով: Խնդրում եմ քեզ Սաս, որ ինձնից չնեղանաս:

 

Status4ka.am | Դիտումներ` 30 | Ամսաթիվ՝ 20.05.2012 | Մեկնաբանություններ (12) Հեղինակ՝ ԱՐԱՔՍ ԿԱՐԱՅԱՆ

Մեզ է ներկայացնում իր ամփոփիչ հոդվածը Նուրիջանյան Ջեմման:

 Հիշում եմ մեր առաջին հանդիպումը , դա այնքան նման էր այն ֆիլմերին որոնք ես նայում էի փոքր ժամանակ: մինչ այդ ես միշտ քեզ պատկերացրեմ եմ գիտես? պատկերացրել եմ ինչպիսին կլինես դու : ԻՆչպիսին կլինի ժպիտդ, կունենաս արդյոք այտերիտ փոսիկներ թե ոչ : Ինչպիսի խառնվածք կունենաս , ինչպիսին կլինեն աճքերդ , համենայն դեպս ես քեզ մեծ ու խոշոր աչքերով եմ պատկերացրել: Մենք հանդիպեցինք ընկերուհուս ծննդյան օրը , ես առանձնապես չնկատեցի քեզ և օրս շարունակվեց սովորականի պես:Դրանից հետո մենք հաճախ էինք խնջույքներին հանդիպում , հետո ընկերուհիս ասաց , որ հավանել ես ինձ և ուզում ես հանդիպել ինձ հետ :Ինչու իմ սիրտը ինձ հրամայեց որպիսի ընդունեմ առաջարկդ?, ախր ես քեզ չէի ճանաչում և երբեք քեզ առանձնակի ուշադրություն չեմ դարձրել:Ես չհամաձայնեցի , բայց մի քանի օր անց մենք նորից հանդիպեցինք մեր ընդհանուր ընկերներց մեկի տանը :ՈՒ սկսեցի նայել քեզ , աչքերս սկսեցին փայլել , ինչու հայացքս այդպես էլ չկտրեցի քեզնից? , իսկ դու ...դու իմ կողմ չէիր էլ նայում : Ինչու ես խաղում ինձ հետ?, ինչու ես ստիպում ինձ մտածել , որ դու չէիր այն մեկը ով հավանել էր ինձ: Ես տխուր էի... Իսկ օրվա ընթացքում , երբ բոլորը սկսեցին պարել դու եկար ու հրավիրեցիր ինձ պարելու:Սկսեցինք պարել , դա իմ սիրո առաջին տանգոն էր , և դա այնքան գեղեցիկ էր , լցված սիրով , ես անգամ պարել չգիտեյ,բայց սերը պարում էր իմ փոխարեն:Երեկոն ավարտվեց , տուն գնալու ժամանակ ուղեկցեցիր ինձ, ու ամբողջ ժամանակ մենք լուռ էինք:ՄԻ օր դուրս էի եկել զբոսնելու , ու մտածում էի քո մասին , 1 ամիս քեզ չէի տեսել,հոգիս ուղղակի տակնուվրա էր եղել, անընդհատ մտածում էի մտածում , բայց չէի հասկանում անհետանալուդ պատճառը , չէի հասկանում ուր ես անհետացեել, ուր ես ու երբկ կարողանամ քեզ գտել: Անգամ չէի ուզում պատկերացնել , որ չես ուզում ինձ հետհանդիպել: Մերթ ինձ զգում էի խաբված մի հիմար , մերթ էլ ուղղակի սթափվում էի ու հասկանում էի , որ դու չես անի նման բան:Ուր ես? Ինչու եմ քեզ անընդհատ սպասում , իսկ եթե դու այդպես էլ չգաս,,,իսկ եթե մոռանամ քեզ,,,չեմ կարող,,,Ախ միայն իմանայ ուր ես , ում հետ , ինչու չես գալիս , միայն իմանայ ինչ ես զգում հիմա : Գիտես երևի սա այն պատճառով եղավ , որ դու չունեիր իմ պատկերացրած այտի փոսիկներից,,,ով գիտի,,,:Իսկ մի անգամ քեզ տեսա դրսում , մի աղջկա հետ , մտածեցի թե քույրդ է , այնքան էի կարոտել , որ ակամա հարցրեցի քեզ -Ոնց ես? Հանկարծ տեսա , որ մի փոքրիկ մոտենալով ձեզ կանչեց, - Մամ , պապ եկեք միասին խաղանք: Սիրտս կտոր-կտոր եղավ , աշխարհը գլխի վրա շուռ եկավ: Մի պահ ուղղակի սառած կանգնեցի ու ինձ թվաց , թե հիմա ուղղակի ուշագնաց կլինեմ : Ես ինձ տապալված էի համարում , դու ինձ ուղղակի հողին էիր հավասարեցրել : Դու կտրել էիր իմ սիրո թևերը, դու ինձ համար ամենադժվարինը դարձրել էիր անհնարին : Դու,,,Դու ու քո սերը,,, , ու դու ինձ հարցրեցիր . -Ծանոթ ենք? ԵՍ տխուր ձայնով պատասխանեցի - Ոչ ...
Status4ka.am | Դիտումներ` 4 | Ամսաթիվ՝ 19.05.2012 | Մեկնաբանություններ (3) Հեղինակ՝ ALYUS

Բարև Ձեզ սիրելի ընթերցողներ:Ես Արտաշնեմ` status4ka-ի լրագրողներից մեկը:
5 ամիս է ինչ  լրագրող  եմ և շատ բան է փոխվել իմ կյանքում:Ես ձեռք բերեցի նոր ընկերներ:

Գրանցման առաջին օրից շատ եմ հավանել status4ka-ն և մասնակցել եմ բոլոր մրցույթներին:Եվ հենց այդպեսել դարձել լրագրող:
ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել`Գագիկին(Ադմինիստրատորին),որը ստեղծել է այս կայքը:Ալյուսին(Ադմինիստրատորի օգնականին),ով ամեն կերպ նպաստում է կայքի բարելավմանը::Գայուշին(Գլխավոր մոդերատորին),ով ամեն հարցում պատրաստակամ է օգնել այցելուներին:Եվ վերջում ել ինչ Ռադիո առանց DJ sheF-ի(Գլխավոր մոդերատորի),որի շնորհիվ կա status4ka.Fm-ը:Մաղթում եմ status4ka-ին նորանոր հաջողություններ:
Հուսով եմ կարողացա ներկայացնեմ իմ անցած ուղղին:Նոր լրագրողներին մաղթում եմ անխաբան գործունեություն:
Status4ka.am | Դիտումներ` 3 | Ամսաթիվ՝ 19.05.2012 | Մեկնաբանություններ (1) Հեղինակ՝ Artash Hakobyan


Պատրաստեք գեղեցիկ նկարներ Status4ka-յում

Ինչպես ներբեռնել երգեր օդնոկլասնիկից
Ինչպես ջնջվել օդնոկլասնիկից
Ինչպես դարձնել անունը ուղղահայաց

Ինչպես անվճար ակտիվացնել վճարովի ծառայությունները օդնոկլասնիկներում, տրամադրելով դրան ընդամենը 20-30 րոպե

Ինչպես դիտել որևէ մեկի նկարները, եթե նա Ձեզ ավելացրել է սև ցուցակի մեջ



Ինչպես իմանալ ընկերոջ վերջին մուտքը առանց հյուր գնալու

  




Թեստեր
(սեղմեք անցնելու համար)

Արդյո՞ք Ձեր նյարդերը կայուն են
Արդյոք սիրու՞մ եք մենակությունը 
Ի՞նչ նշանակություն ունի սեքսը Ձեզ համար
Խորամա՞նկ եք արդյոք Դուք
Կարողանում ե՞ք արդյոք Դուք պաշտպանել ճիշտը
Արդյոք դուք լա՞վ զրուցընկեր եք
Ձեր ինքնագնահատման մակարդակը